Չեմպիոնների լիգա. Դանի Ալվեսը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
СпортԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Քվեարկության արդյունքում 34-ամյա բրազիլացին հավաքել է ձայների 55 տոկոսը եւ առաջ անցել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյից (45 տոկոս):
«Մոնակոյի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ալվեսը դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ եւ հանդես եկել առանց փոխարինման: Դա նրա երրորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: Նախկինում Դանի Ալվեսը երբեք 3 գոլ չէր խփել Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում: