Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 484.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.44 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.74 դրամ (նվազել է 3.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.46 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 254.82 դրամ, ոսկի՝ 19,040.07 դրամ, պլատին՝ 14,181.01 դրամ։