Mutua Madrid Open. Նադալը հաղթեց Գոֆենին և կիսաեզրափակչում կմրցի Ջոկովիչի հետ
СпортԱշխարհի հինգերորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մադրիդում ընթացող «Mutua Madrid Open» մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին:
Մարզիկները կորտի վրա անցկացրեցին 1 ժամ 59 րոպե: Այդ ընթացքում Ռաֆայելը կատարեց երկու բրեյք: Դավիդը երեք անգամ կրկնակի սխալ կատարեց և դարձավ 2 էյսի հեղինակ:
Մրցող թենիսիստների միջև անձնական հանդիպումների հաշիվը դարձավ 2:0` հօգուտ իսպանացու: Հավելենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում Նադալը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչին:
Դավիդ Գոֆեն (Բելգիա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6:7, 2:6