Յուվենտուսը գնել է Մեհդի Բենատիայի ամբողջական տրանսֆերը
СпортԹուրինի «Յուվենտուսը» գնել է թիմում վարձավճարով հանդես եկող Մեհդի Բենատիայի տրանսֆերային իրավունքները, որոնք պատկանում էին Մյունխենի «Բավարիային»,- տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպանը թուրինյան ակումբում վարձավճարով հանդես էր գալիս նախորդ տարվանից:
«Յուվենտուսը» հայտարարել է, որ երկու տարիների ընթացքում «Բավարիային» Բենատիայի տրանսֆերի դիմաց կվճարի 17 մլն եվրո: 30-ամյա պաշտպանն իտալական ակումբի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենատիան մասնակցել է Իտալիայի առաջնության 12 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: