Մի քանի ամսի է՝ բոլոր հանրային հարթակներով գովազդվում է, որ մայիսի 12-ին Երևանում համերգ պետք է ունենար հայտնի ռեփեր Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սիի, L'ONE-ի և MOT-ի հետ համատեղ: Ի տարբերություն մյուս աստղերի, ովքեր երեկ ելույթ ունեցան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Թիմաթին այդպես էլ բեմ չբարձրացավ, ինչը հարուցեց երկրպագուների զայրույթը: Երբ կազմակերպիչները հայտարարեցին, որ տեխնիկական պատճառներով Թիմաթին բեմ չի բարձրանալու, հանդիսատեսը սկսեց շշեր նետել բեմ, սուլել ու հայհոյել համերգի կազմակերպիչներին:
«Մենք եկել էին ունկնդրելու հենց Թիմաթիին, նա էր այս համերգի մեր ֆավորիտը, բայց հերթական անգամ խաբեության զոհ դարձանք: Հայաստանում նման համերգների կազմակերպիչները իրենց վատ աշխատելաոճով ստեղծում են մի իրավիճակ, որ մարդիկ այլևս արտերկրից ժամանած ոչ մի արտիստի համերգի չմասնակցեն»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց համերգի մասնակիցներից Լիլիթ Ավագյանը՝ չբացառելով, որ դատի կտա համերգի կազմակերպմամբ զբաղված ընկերությանը խաբեության համար:
Կեսգիշերն անց, երգիչը Instargarm-ի իր եջում տեսաուղերձ հրապարակեց, նշելով, թե տեխնիկական պատճառներ բեմ չի բարձրացել և որ երկրպագուները պահպանեն տոմսերը, քանի որ ինքը վերադառնալու է Երևան՝ համերգի: Իսկ թե իրականություն կդառնա երգչի խոստումը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: