ՔԿՀ-ում ինքնասպանության փորձ է կատարվել, ՔԿՎ-ից հորդորում են տեղեկությունը ճշտելու համար սպասել երկու օր
Общество«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը ինքնասպանության փորձ է կատաել: Ըստ shamshyan.com-ի՝ դատապարտյալը մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով զույգ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին ինքնասպանություն գործելու նպատակով սավանով պատրաստած պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել։ NEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, սակայն, այնտեղից հորդորեցին դատապարտյալի ինքնասպանության վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար սպասել մինչեւ երկուշաբթի՝ աշխատանքային օր:
Նշենք, որ դատապարտյալի ինքնասպանության փորձի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։