Հարավային Ինդոնեզիայում 15 մետրանոց ջրային «հրեշ» է հայտնաբերվել
LifestyleՀարավային Ինդոնեզիայում հսկա, անհայտ էակ է հայտնաբերվել։ Այն հայտնաբերել է 37-ամյա Արսուլ Տյուանոկոտ։
Ականատեսները ենթադրում են, որ 15 մետրանոց էակը կամ հսկա կաղամար է կամ սապատավոր կետ։
Տեղացիները դիմել են իշխանություններին, որպեսզի ջրային հրեշին դուրս բերեն ափից։ Օվկիանոսագետներին արդեն հաջողվել է անալիզի համար հյուսվածքի նմուշ վերցնել։