«Փող էր պետք, եղբայրներով մտանք տարանք». Գողությանը խառնել էր անչափահաս եղբայրներին
ОбществоՆորքի 17-րդ փողոցում գործող արտադրամասի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, անհայտ անձը մոտ կես տոննա տարբեր տեսակի մրգային չիր էր գողացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ վնասը կազմել էր 2 մլն 250 հազար դրամ: Արդտադրամասի տերը մայիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, նրա տունն ու արտադրամասը նույն հարկի տակ էին:
Ոստիկանությունը պարզել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ Կորյուն Ա.-ն՝ իր անչափահաս եղբայրների հետ: Նրանց իրավապահները բերել են ոստիկանության բաժին:
Կորյուն Ա.-ն, չնայած իր երիտասարդ տարիքին, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:
Նրանք արտադրամասի տիրոջ տանը վարձով են ապրում, տեսել էին պահեստում ինչ կա, որոշել էին գողանալ: «Մեր տան կողքը չրի արտադրամաս կար, փող էր պետք, եղբայրներով մտանք տարանք»,-ոստիկանությունում պատմել է Կորյունը: