Հայաստանի պանրագործներն առանձնացնում են արտահանման որոշակի տեխնիկական խնդիրներ անցակետերում
ЭкономикаՌուսաստանի մաքսային կետերում հայկական պանիրների ներկրման ժամանակ Հայաստանի պանրագործներն արձանագրել են որոշ խնդիրներ: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Նրա խոսքով`այն հիմնականում վերաբերում է Լարսի անցակետին:
«Միգուցե ոչ բարեխիղճ գործարարներ փորձել են այլ երկրներից ներմուծել ինչ-որ պանիրներ, վրան հայկական ապրանքանիշ մակնշել և արտահանել: Հենց այդ պատճառաբանումներով անցակետերում կանգնեցում են մեքենաները և երկար ժամանակ ենթարկում ստուգումների: Ըստ ռուսական օրենքների՝ այն չպետք է գերազանցի 72 ժամը: Հայկական պանրով լցված մեքենաների պարագայում դեպքեր են եղել, որ շաբաթներով մնացել են այնտեղ»,- ասաց Գիգոյանը` նկատելով, որ այն կարող է մի շարք խնդիրներ առաջ բերել: Նրա խոսքով` կարելի է 2 ժամում հասկանալ այն հայկական արտադրության է, թե՞ ոչ: