Իտալիայի առաջնություն. Ֆիորենտինան ուժեղ էր Լացիոյից
СпортԻտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում հաղթեց «Լացիոյին» 3:2 հաշվով:
Խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացեց Բալդե Կեյտան, պատասխան գնդակը 67-րդ րոպեին խփեց Խոումա Բաբակարը: 73-րդ րոպեին տանտերերը երկրորդ գնդակը խփեցին «Լացիոյի» դարպասը: Գոլով աչքի ընկավ Նիկոլա Կալինիչը: Երեք րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Կրիստիանո Լոմբարդին: 81-րդ րոպեին հյուրերի կազմում առանձնացավ Ալեսանդրո Մուրգիան:
Այս խաղից հետո «Ֆիորենտինան» 59 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Լացիոն» 70 միավորով 4-րդ տեղում է:
«Ֆիորենտինա»-«Լացիո»` 3:2
Գոլերը` Բաբակար (67), Կալինիչ (73), Լոմբարդի (76, ինքնագոլ) - Կեյտա (55), Մուրգիա (81)