Գերմանիայի ընտրանու կիսապաշտպանը բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթը
СпортԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի` «Աուգսբուրգի» (1:1) հետ խաղում ծանր վնասվածք է ստացել:
21-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսի միջնամասում փոխարինվել է` հեռանալով խաղադաշտից պատգարակներով:
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս:
Այսպիսով, վերջինս չի կարող մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթին, որը կմեկնարկի ամռանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վայգլը մասնակցել է Գերմանիայի առաջնության 30 հանդիպման: