Տորինոյի նախագահը Հարտի մասին. Անգլիայի հավաքականի դարպասապահից այսքան սխալ չէի սպասում
Спорт«Տորինոյի» նախագահ Ուրբանո Կաիրոն կարծիք է հայտնել անգլիացի դարպասապահ Ջո Հարտի ցուցադրած խաղի մասին, որին իտալական թիմն անցած տարի վարձակալել է «Մանչեսթեր Սիթիից».
«Հարտը որոշ սխալներ է թույլ տալիս, հատկապես երբ դուրս է գալիս գնդակի ետևից: Նա լուրջ դարպասապահ է:
Մենք, հավանաբար, այդքան սխալ չէինք սպասում Անգլիայի հավաքականի դարպասապահից, բայց նա նաև լավ բաներ է արել»,- «Տորինոյի» նախագահի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Նշենք՝ 30-ամյա Հարտը Իտալիայի առաջնության 33 խաղում 52 գոլ է բաց թողել և 96 սեյվ է կատարել:
Հարտի վարձակալական պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսին, ինչից հետո նա պետք է վերադառնա Մանչեսթեր:
Սակայն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբի ներկայացուցիչները դիմել են մանկունիացիներին և խնդրել են երկարաձգել 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը ևս մեկ տարով:
Ջո Հարտի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: