Ռեդ Բուլ Զալցբուրգը 4-րդ տարին անընդմեջ դարձավ Ավստրիայի չեմպիոն
СпортԱվստրիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգը» նվազագույն հաշվով հաղթել է «Ռապիդին»:
Առաջնության ավարտից 3 տուր առաջ Զալցբուրգը ներկայացնող ակումբն իր համար ապահովել է 4-րդ անընդմեջ և իր պատմության ընթացքում 11-րդ չեմպիոնական տիտղոսը:
Այժմ ՈւԵՖԱ-ն պետք է որոշում կայացնի, թե «Red Bull» ընկերության ո՞ր ակումբը կխաղա Չեմպիոնների լիգայում՝ «Զալցբուրգը՞», թե՞՝ գերմանական «Լեյպցիգը» (կանոնները թույլ չեն տալիս եվրագավաթներում հանդես գալ միևնույն սեփականատերն ունեցող 2 ակումբների):
ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, մրցաշարին մասնակցելու իրավունք է ստանում ավստրիական թիմը, քանի որ իր երկրի առաջնությունում ավելի բարձր հորիզոնական է զբաղեցրել:
«ՌԲ Լեյպցիգը» Բունդեսլիգայի իր նորամուտի մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: