Հայաստանի առաջնություն. Եզրափակիչի առաջին խաղում հաղթողը որոշվել է 11 մետրանոցներով
СпортՖուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչի առաջին խաղում «Լեոն» ընդունել է «Չարբախին» եւ հաղթել հետխաղյա 11 մետրանոցներով (3:2): Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով, իսկ «Չարբախը» չի պահպանել 3 գոլի առավելությունը: Այս թիմերի միջեւ երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին:
Երրորդ տեղի համար առաջին խաղում հանդիպել են ՎՊՀ-ն եւ «Գյումրին»: Գյումրեցիները հաղթել են 5:4 հաշվով: Երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Գյումրիում, հայտնում է ՀՖՖ կայքը: