Ռեալի պաշտպանը բաց կթողնի Սևիլիայի հետ խաղը
Спорт«Ռեալի» պաշտպան Մարսելոն չի մասնակցի իսպանական Պրիմերայի 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղին, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բրազիլացի ֆուտբոլիստին չի ընգրկել 19 խաղացողից բաղկացած հայտացուցակում և որոշել է հանգիստ տրամադրել 29-ամյա պաշտպանին, գրում է «AS»-ը:
Վնասվածքների պատճառով «Ռեալին» չեն կարողանա օգնել պաշտպաններ Պեպեն և Դանի Կարվախալը, ինչպես նաև հարձակվող Գարեթ Բեյլը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն 28 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մայիսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: