Nissan-ը մի քանի նորույթ կներկայացնի Բուենոս Այրեսի ցուցահանդեսում
ОбществоՃապոնական Nissan ընկերությունը հայտնել է երեք նորույթների մասին, որոնք առաջին անգամ են ներկայացվելու Բուենոս Այրեսի ավտոցուցահանդեսում, հունիսի 10-ին։
Արգենտինայում, ավտոցուցահանդեսի ժամանակ Nissan-ը կցուցադրի երկու կոնցեպտուալ մոդելներ, որոնք մշակվել են Frontier պիկապի հիմքով։ Մի քանի երկրներում այդ մոդելը ստացել է Navara անվանումը։ Կա տեղեկություն, որ նորույթը որոշ դետալներ կփոխառի բեռնատարից ։
Բացի դրանից Nissan –ը մտադիր է ներկայացնել քրոսօվերի կոնցեպցիա։ Այդ մոդելի մասին տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում։ Nissan Frontier-ի տեխնիկական բնութագրերն են 2,3-լիտրանոց դիզելային շարժիչը, որը ունի մինչեւ 190 ձիաուժ հզորություն։