Գևորգ Ղազարյանի «Մարիտիմու»-ն կարող է հանդես գալ Եվրոպայի լիգայում
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանի ակումբը` «Մարիտիմու»-ն, կարող է հանդես գալ Եվրոպայի լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Մարիտիմու»-ն ոչ-ոքի խաղաց «Էշտորիլ»-ի հետ:
Եթե «Մարիտիմու»-ն առաջնության վերջին տուրում պարտություն չկրի, ապա հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում: «Մարիտիմու»-ն այժմ ունի 49 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մարտին ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնում առաջնության երկրորդ կեսի խաղերը: