«Ելք» դաշինքը ՀՀ-ում հետընտրական գործընթացներ սկսելու հիմքեր չի տեսնում
Общество«Ելք» դաշինքը Հայաստանում հետընտրական գործընացներ սկսելու հիմքեր չի տեսնում: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Եթե մենք հետընտրական գործընթացներ սկսելու հիմքեր տեսնեինք, ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր հայտարարություններն այլ կլինեին»,- ընդգծեց Մարուքյանը:
«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը կամ նրանք, որ ընտրակաշառքով են քվեարկել, փողոց դուրս չեն գա:
«Մենք քաղաքական գործընթացներում դատարկ կրակոցների իրավունք չունենք։ Եթե քաղաքացին չի մասնակցել ընտրական գործընթացին, նշանակում է, քաղաքացին չի մասնակցի նաեւ հետընտրական գործընթացին»,- ասաց Փաշինյանը: