Մորատան չի սեղմել Զիդանի ձեռքը (ֆոտո)
СпортՄադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան «Սեւիլիայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրի խաղում փոխարինվելուց հետո չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ձեռքը, գրում է Marca-ն:
Մորատան այդ խաղում հանդես էր եկել մեկնարկային կազմում, իսկ 61-րդ րոպեին դաշտում տեղը զիջել էր իսպանացի Լուկաս Վասկեսին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 25 խաղի եւ, մեկնարկային կազմում հանդես գալով 14 անգամ, դարձել է 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: