Նեյմար. Լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում «Բարսելոնայում»
Спорт«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը գնահատել է իր խաղն այս մրցաշրջանում:
«Ինձ համար սա հրաշալի մրցաշրջան է: Երեւի, լավագույն մրցաշրջանն այստեղ գալուց հետո: Չգիտեմ՝ արդյոք բարձրացել եմ նոր մակարդակ: Բարդ է մտածել այդ մասին, երբ դու խաղադաշտում ես:
Միակ բանը, որ ցանկանում եմ, դա լավագույնների հետ խաղալն է, իսկ լավագույններից լավագույնը Լիոնել Մեսին է: Ես երազում եմ դառնալ լավագույնը: Կարծում եմ, որ կկարողանամ, սակայն ավելի ուշ: Ես չեմ շտապում: Բոլոր ֆուտբոլիստները երազում են «Ոսկե գնդակի» մասին: Հուսով եմ մի օր արժանանալ դրան»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա բրազիլացին 29 խաղում դարձել է 13 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ: