Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է խորհրդանշական հավաքականի կազմում
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանը Մակեդոնիայի առաջնության 33-րդ տուրում դարձել էր գոլի հեղինակ: «Վարդար»-ը ոչ-ոքի` 2:2 էր ավարտել հանդիպումը «Ռաբոտնիչկի»-ի հետ:
Միավորների առավելությամբ գերազանցելով հետապնդողներին` «Վարդար»-ը ժամանակից շուտ դարձել է երկրի չենպիոն: