Մոուրինյոն մի քանի ֆուտբոլիստների առաջիկայում հանգստի հնարավորություն կտա
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Սաութհեպտոն»-ի դեմ խաղի մասին:
«Խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու ցանկությամբ: «Սաութհեպտոն»-ի դեմ առաջիկա խաղում փոփոխություններ կլինեն, բայց կլինի Ֆելաինին, քանի որ նա բաց է թողել նախորդ խաղերը: Մի քանի ֆուտբոլիստների` Մխիթարյանին, Բլինդին, Էրերային, հանգստի հնարավորություն եմ տվել»,-Մոուրինյոի խոսքը մեջ է բերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության շրջանակում` դեռևս 28-րդ տուրից հետաձգված «Սաութհեպտոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր` մայիսի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: