Գվարդիոլան պատմել է, թե ինչու է ուշացել հետխաղյա ասուլիսից
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված հանդիպումից հետո լրագրողներից ներողություն է խնդրել հետխաղյա ասուլիսին ուշացումով ներկայանալու համար: Իսպանացի մասնագետը պատմել է, որ խաղից հետո գինի էր խմել «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսի հետ, այդ պատճառով ուշացել է ասուլիսից:
«Նախեւառաջ, ներողություն եմ խնդրում ուշացման համար: Տոնի Պյուլիսը դա Տոնի Պյուլիսն է, իսկ կամիր գինին դա կամիր գինի է»,- ասել է Գվարդիոլան, փոխանցում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» այդ խաղում հաղթել էր 3:1 հաշվով եւ Անգլիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ 75 միավորով բարձրացել էր երրորդ տեղ: