Գերմանիայի հավաքականի կազմը Կոնֆեդերացիաների Գավաթում
СпортՖուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է կազմը Ռուսաստանում այս տարվա ամռանը կայանալիք Կոնֆեդերացիաների Գավաթի համար: Ցուցակում տեղ են գտել մի շարք երիտասարդ խաղացողներ:
Դարպասապահներ. Բերնդ Լենո («Բայեր»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կեւին Տրապ (ՊՍԺ):
Պաշտպաններ. Մաթիաս Գինտեր («Բորուսիա Դ.»), Բենժամին Հենդրիխս («Բայեր»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»), Նիկլաս Զյուլե («Հոֆենհայմ»):
Կիսապաշտպաններ. Յուլիան Բրանդտ («Շալկե»), Էմրե Ջան («Լիվերպուլ»), Կերեմ Դեմիրբայ («Հոֆենհայմ»), Դիեգո Դամե («Լայպցիգ»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Լեոն Գորեցկա («Շալկե»):
Հարձակվողներ. Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»), Լարս Շտինդլ («Բորուսիա Մ.»), Սանդրո Վագներ («Հոֆենհայմ»), Տիմո Վերներ («Լայպցիգ»), Ամին Յունես («Այաքս»):
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների Գավաթի В խմբում Բունդեսթիմի մրցակիցները լինելու են Կամերունի, Չիլիի ու Ավստրալիայի հավաքականները: