Իրինա Շեյկի ամենօրյա ոճը
LifestyleԻրինա Շեյկը երկու ամիս առաջ մայրիկ է դարձել: Նա փոքրիկի ոչ մի լուսանկար դեռ չի հրապարակել, փոխարենը շարունակում է ակտիվ լինել սոցցանցում և հրապարակել իր լուսանկարները: Պապարացիներն էլ իրենց հերթին են տարբեր վայրերում նկարահանում սուպերմոդելին:
Օրերս պապարացիներին հաջողվել է Նյու-Յորքի փողոցներից մեկում լուսանկարել Իրինա Շեյկին և նրա ընկերուհուն՝ զբոսնելիս: Մոդելը սև կոմբինեզոնով է եղել և, որպեսզի ավելի ընդգծի իր խիստ կերպարը, զինվորական կոշիկներ է հագել: Իրինա Շեյկը արևային ակնոցներ է դրել, իսկ մատին փայլել է նրա ամուսնական մատանին:

