Դոլարը շարունակում է թուլանալ, իսկ եվրոն լայն քայլերով ամրապնդվում է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 483.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.84 դրամ (աճել է 2.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.36 դրամ (աճել է 2.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 260.1 դրամ, ոսկի՝ 19,199.78 դրամ, պլատին՝ 14,607.51 դրամ։