Բրեդ Փիթն անճանաչելի է դարձել՝ իրեն ոչ հարմար չափի հագուստների պատճառով
LifestyleԱնջելինա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը մեկ անգամ չէ, որ հայտնվել է պապարացիների տեսախցիկներում ոչ այնքն լավ տեսքով․ բավականին նիհարած ու անգամ ծերացած։ Այժմ արդեն Փիթը երկրպագուներին զարմացրել է իր հագուստով, որն ակհնհայտ իր հագով չէր։
Փիթը մասնակցել է «The Late Show with Stephen Colbert» հեռուստաշոուին շագանակագույն տաբատով ու գծավոր վերնաշապիկով։ 2 անգամ աշխարհի ամենասեքսուալ տղամարդ ճանաչված Փիթին երկրպագուները նմանեցրել են պապիկի՝ ավելացնելով, որ ամուսնալուծությունը մեծ հարված էր Փիթի համար։
Նույն օրը պապարացիները Փիթին նկարում են մեկ այլ հագուստով՝ սև պիջակով ու սպիտակ վերնաշապիկով, սակայն այս անգամ ևս Փիթի տաբատը եղել է մեծ չափսերի։ Երկրպագուները նշում են, որ հնարավոր է Ջոլիի հետ միասին Փիթը հրաժեշտ է տվել իր նախկին ոճին։