Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 18 մարզիկ
СпортԲելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 19-ից 22-ը կանցկացվի Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության շուրջ 300 մարզիկ-մարզուհիների:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով. «Մայիսի 18-ին մրցավայր կմեկնի նաև Հայաստանի պատվիրա կությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ:
Մարզական սամբո
- Տիգրան Կիրակոսյան 52կգ քաշային կարգ /Վանաձոր/
- Մաքսիմ Մանուկյան 57 կգ ք/կ /Գյումրի/
- Արթուր Սահակյան 62 կգ ք/կ /ԲԿՄԱ /
- Ռաֆիկ Մանուկյան 68 կգ ք/կ /Վանաձոր/
- Արսեն Ղազարյան 74 կգ ք/կ /Վանաձոր/
- Միշա Նազարյան
82 կգ ք/կ /Գյումրի/ - Էդիկ Պետրոսյան 90 կգ ք/կ /Սպիտակ/
- Գառնիկ Սարոյան 100 կգ ք/կ /Սպիտակ/
- Արթուր Բունիաթյան +100 կգ ք/կ /Սպիտակ/
Կանայք
- Ասյա Լալազարյան 48 կգ ք/կ /Երևան/
- Սոսե Բալասանյան 52 կգ ք/կ /Արցախ/
Մարտական սամբո
- Գրիգոր Մխիթարյան 52 կգ ք/կ /Գյումրի/
- Հարություն Սարգսյան 57 կգ ք/կ /ԲԿՄԱ /
- Կոլյա Կարապետյան 62 կգ ք/կ /Երևան/
- Վաչիկ Վարդանյան 68 կգ ք/կ /Եղվարդ/
- Մավրիկ Նասիբյան 74 կգ ք/կ /Արցախ/
- Մհեր Կարապետյան 82 կգ ք/կ /Աբովյան/
- Էդգար Մեհրաբյան 90 կգ ք/կ /Աբովյան/
Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը»: