Չինական ընտանիքը ձեռք է բերել անգլիական Ռեդինգը
СпортՉինացի ներդրողներ Դայ Յոնգեն և Դայ Սյու Լին, ովքեր եղբայր և քույր են, ձեռք են բերել անգլիական «Ռեդինգը»,- հաղորդում է «BBC»-ն:
Բաժնետոմսերի փաթեթի 75 տոկոսի ձեռքբերման շուրջ բանակցությունները մեկնարկել էին նոյեմբերին և հաջողությամբ են ավարտվել:
Հիշեցնենք, որ քույր և եղբայրը ցանկանում էին գնել Պրեմիեր լիգայում հանդես եկող «Հալ Սիթին», սակայն այդ գործարքը չի կայացել: