ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն Ազատության հրապարակում իր ելույթում նշեց, որ երկիրը վտանգի առաջ է կանգնած, իսկ եթե իրավիճակն այսպես շարունակվի , ապա պետք է արձանագրել, որ Հայաստանն անդառնալիորեն կվտանգի իր ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը,- այս մասին հայտնում է ORER.am-ը: Օսկանյանը նշեց, որ իշխանություններն անտեսում են երկրի այսօրվա վիճակը, ցույց են տալիս, թե ամեն ինչ նորմալ է և չի պատրաստվում որևէ բարեփոխում իրականացնել երկրում. «Ընդհակառակը, նրանց սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են երկարաձգել իրենց իշխանության ժամկետը: Ամեն ինչ կորցվել է: Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն փոփոխությունների, այլ եթե ցանկանան էլ, ի վիճակի չեն որևէ բան փոխել: Այս համակարգը ջարդել հնարավոր է մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ: Այսօր Հայաստանում բոլոր նախադրյալները կան իշխանափոխություն իրականացնելու համար»,- եզրափակեց Օսկանյանը: