Աթլետիկոյի հարձակվողի կանխատեսումը ՉԼ-ի և Ոսկե գնդակի հաղթողի վերաբերյալ
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ենթադրել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» հաղթելու է Մադրիդի «Ռեալին»:
«Չեմպիոնների լիգայում հաղթելու է «Յուվենտուսը», և համապատասխանաբար «Ոսկե գնդակը» ստանալու է Ջանլուիջի Բուֆոնը:
Եզրափակչում պարտվելն ավելի ցավալի է, քան կիսաեզրափակչում: Սպասում ես, որ գլխի վերևում ես պահելու տիտղոսը, սակայն պարտվում ես, ինչը չափազանց ծանր է»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին: