Հեծանվորդները մրցեցին խճուղու Հայաստանի առաջնության խմբակային վազքում
СпортԽճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցեցին 125 կմ խմբակային վազքում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Մեծահասակների 125 կգ խմբակային վազքում մրցանակակիրներ դարձան` Էդգար Ստեփանյանը (ԲԿՄԱ, Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց և քոլեջ, 3 ժամ 26.25 արդյունք) Էդգար Սարգսյանը (Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց և քոլեջ, 3 ժամ 30.28 արդյունք), Սերգեյ Պողոսյանը («Հայաստան» մարզական ընկերություն, 3 ժամ 34.42 արդյունք):
Երիտասարդներից մեդալակիրներ դարձան Լևոն Լավչյանը («Հայաստան» մարզական միություն, 3 ժամ 30.59 արդյունք), Ռոբերտ Խաչատրյան (Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց և քոլեջ, ՖՀԿՊԻ, 3 ժամ 41.43 արդյունք ), Ժորա Մարգարյան («Հայաստան» մարզական ընկերություն, 3 ժամ 33.18 արդյունք):
Մայիսի 18 պայքարի մեջ կմտնեն պատանիները: