Ցանցահենները հափշտակել են 560 մլն օգտատերերի գաղտնաբառերը
ОбществоՕգտատերերի ավելի քան 560 մլն գաղտնաբառ է հափշտակվել 10 ճանաչված օնլայն ծառայություններից եւ հրապարակվել ընդհանուր հասանելության համացանցում, հայտնում է Gizmodo-ն:
Հափշտակված գաղտնաբառերով տվյալների բազան հայտնաբերել են Kromtech Security Center ընկերության անվտանգության փորձագետները: Տուժած հաշիվներին են պատկանում DropBox-ը, MySpace-ը, LinkedIn-ը, Tumblr-ը եւ այլ հանրահայտ վեբկայքեր:
«Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ օգտատերերի ուշադրությունը հրավիրել հուսալի գաղտնաբառերի կարեւորության վրա, քանի որ ավելի շատ չարամիտներ են օգտվում նախորդ գրոհների ընթացքում հափշտակած տվյալներից»,- հայտարարել է Kromtech-ի ներկայացուցիչը: