Լիվերպուլի մարզիչ. Բավարիայի համար բարդ կլիներ Անգլիայի չեմպիոն դառնալը
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները:
«Պրեմիեր լիգայի առաջին 7 թիմերը միանշանակ տեղ կզբաղեցնեին Գերմանիայի առաջնության տասնյակում: Դրանում կասկած չկա:
«Բավարիայի» համար հեշտ չէր լինի Անգլիայում պայքարել չեմպիոնության համար: Սակայն, մյունխենցիների շանսերն այնքան էլ փոքր չէին լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Kicker»-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» հերթական անգամ վաղաժամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: Պրեմիեր լիգայում այս տարի հաղթել է Լոնդոնի «Չելսին»: