Հայաստանում կարգավորում են հարևանների կողմից հարգանքի ինստիտուտի պարտականությունը
ОбществоԿառավարության նիստին արդարադատության ոլորտին առնչվող նախագծերը ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Նրա ներկայացրած օրենսդրական փաթեթներից մեկը կարգավորում է հարևանների կողմից հարգանքի ինստիտուտի պարտականությունը:
«Հարևանը չի կարող փոխել ջրերի հոսքի ուղղությունը այնպես, որ խաթարվի հարևանի ջրային հոսքի բնական օգտագործումը: Նախատեսվել է, որ մի հարևա նի կողմից տուն կառուցելիս այնպես պետք է այն կառուցվի, որ տանիքից սառույցները չթափվեն հարևան հողատարածքների վրա: Նախագիծը նախապատրաստելիս հաշվի է առնվել վեճերի բնույթը, դատական պրակտիկան»,- տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը՝ նախագիծը զեկուցելով բավականին մանրամասն:
«Մենք այսպես հարևաններին չե՞նք կռվեցնի իրար հետ»- հետաքրքրվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Հակառակը»,- վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում»:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր գործունեություն շարունակում է Ազգային ժողովում: