ԵԱՏՄ-ում Հայաստանն ու Ռուսաստանը ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող հիմնական երկրներն են. Կարեն Ասոյան
ЭкономикаՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող հիմնական երկրները համարում է Հայաստանը ու Ռուսաստանը:
Այդ մասին ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանն ասաց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարներ ը ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկումից առաջ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` հենց դա է պատճառներից մեկը, որ առաջին ոսկերչական ասոցիացիայի առաջին նիստն անցկացվում է Երևանում:
«Մեր արտադրանքը բավականին ընդունելի է ՌԴ-ի շուկայում և եթե հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչման համար վերացվեն խոչընդոտները, ապա զգալիորեն աճ կունենա մեր ոսկերչական արտադրությունը»,- ասաց Ասոյանը:
Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան քննարկում: Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը: Կլոր սեղան- քննարկումը կազմակերպվել էր ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ: