ԵԱՏՄ երկրները դյուրացնում են ապրանքների համապատասխանության փաստաթղթերի փոխանակումը
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինները պետք է ապահովեն ապրանքների համապատասխանության գնահատման վերաբերյալ ընդունված միասնական փաստաթղթերը, որոնք տրվում են ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում:
Այդ մասին տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: ԵԱՏՄ փոխվարչապետները հանձնարարել են մաքսային մարմիններին ուսումնասիրել իրավասու մարմինների հետ փոխգործակցության հարցը: Դա թույլ կտա ժամանակին ստանալ երրորդ երկրների ապրանքների համապատասխանության փաստաթղթերի մասին տեղեկատվությունը: