Պիկեն կարող է բաց թողնել Էյբարի հետ հանդիպումը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի մասնակցությունն Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Էյբարի» հետ խաղին հարցականի տակ է,- տեղեկացնում է «Sport»-ը:
Ըստ աղբյուրի` 30-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել թիմի հերթական մարզումը ստամոքսային մրսածության պատճառով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Էյբար» հանդիպումը կկայանա կիրակի` մայիսի 21-ին, Երևանի ժամանակով 22:00-ին: