Նախկինում դատապարտված կինը մեծ քանակությամբ դեղահաբ է ընդունել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Սյունիքի մարզի բնակչուհին մեծ քանակությամբ դեղհաբեր ընդունելու միջոցով ինքնասպանության փորձել է արել: NEWS.am-ին Գորիսի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ կինն իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում, հետազոտություններից հետո պարզվել է, որ նա մեծ քանակությամբ դեղահաբ է ընդունել:
«Փաստինֆոյի» տեղեկություններով, նույն կինը նախկինում երկու անգամ խուլիգանության համար դատապարտված է եղել: Նույն օրը կինը կանգնած է եղել դիտակետի հարթակի ճաղավանդակից դուրս, միևնույն ժամանակ բռնել է ճաղավանդակի մյուս կողմում կանգնած մի տղամարդու ձեռք:
Իսկ երբ այս տեսարանը նկատել են ոստիկանության աշխատակիցները եւ մոտեցել են նրանց, կինն անցել է ճաղավանդակի մյուս կողմը՝ ասելով, որ ընկերոջ հետ կատակել է: Ավելի ուշ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: