Հայաստանի գեղասահքի առաջնությունում հանդես կգան բոլոր առաջատար գեղասահորդները
СпортԳեղասահքի Հայաստանի առաջնությունում հանդես կգան բոլոր առաջատար գեղասահորդները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 22-23-ը Երեւանի` Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կընթանա մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուզբեկստանից:
Այդ օրերին Երեւանում կլինի Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:
Հանրապետության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը: Կժամանի մենասահորդ Կոնստանտին Մելնիկովը (Ռուսաստան), ով Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ հանդես է գալու մեր դրոշի ներքո:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: