Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալն ավելացել է 18 մլրդ դրամով. որքան են կազմել ՌԴ-ից և ԱՄՆ-ից փոխանցումները
ЭкономикаՄեկ տարվա ընթացքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելացել է 18 մլրդ 414 մլն դրամով: Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականին հունվար-մարտին կազմել է 152 մլրդ 14 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի հունվար-մարտին այն կազմում էր 133 մլրդ 600 մլն դրամ:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 89 մլրդ 136 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 88 մլրդ 299 մլն: Այս տարվա հունվար-մարտի աճը կազմել է 837 մլն դրամ:
Այդուհանդերձ, 2017 թվականի հունվար-մարտի տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 62 մլրդ 878 մլն դրամ, իսկ 2016-ի հունվար-մարտին` 45 մլրդ 301 մլն: Այս տարվա հունվար-մարտին տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքի աճը կազմել է 17 մլրդ 577 մլն դրամ:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հիմնական ուղղությունները շարունակում են մնալ ՌԴ-ն և ԱՄՆ-ն:
Հունվար-մարտին ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 80 մլրդ 292 մլն դրամ` 13 մլրդ 341 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա հունվար- մարտի 66 մլրդ 951 մլն ցուցանիշը: Միևնույն ժամանակ, Հայաստանից ՌԴ ուղարկվող տրանսֆերտների ծավալը նվազել է 10 մլրդ 117 մլն դրամով: Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմում էր 32 մլրդ 149 մլն, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում` 42 մլրդ 266 մլն դրամ: Սակայն այն պատճառ չի հանդիսացել, որ տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքն ավելանա 23 մլրդ 686 մլն դրամով: 2016-ի հունվար-մարտին այն կազմում էր 24 մլրդ 686 մլն, իսկ 2017-ի հունվար-մարտին` 48 մլրդ 143 մլն դրամ:
ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալն աճել է 300 մլն դրամով: Այս տարվա հունվար-մարտին այն կազմել է 19 մլրդ 295 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 18 մլրդ 995 մլն: Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-մարտին 8 մլրդ 953 մլն դրամով աճել է Հայաստանից ԱՄՆ ուղարկվող տրանսֆերտների ծավալը` կազմելով 18 մլրդ 422 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 9 մլրդ 469 մլն դրամ:
Այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը կազմել է 873 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 9 մլրդ 526 մլն դրամ:Ինչպես երևում է նախորդ տարվա համեմատ այս տարի ԱՄՆ-ից ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 8 մլրդ 653 մլն դրամով կամ շուրջ 10 անգամ: