Ոսկերչական իրերի հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության հարցի լուծումը կարևոր է Հայաստան ներդրումներ կատարելու համար
ЭкономикаԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիությունը կնպաստի Հայաստանում այս ոլորտում ներդրումների հոսքին: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
«ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության հարցի լուծումը շատ կարևոր է Հայաստան ներդրումներ կատարելու համար, քանի որ կան պոտենցիալ ներդրողներ, մասնավորապես ՌԴ-ում, ովքեր պատրաստ են մեր երկիր ներդրումներ կատարել և արտադրություն ստեղծել: Հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության հարցի լուծումը զգալիորեն ավելի շատ հնարավորություններ կստեղծի ներդրողների համար»,-ասաց Ասոյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանում ոսկերչական ոլորտի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը:
«Կարծում եմ, մինչև տարվա վերջ կունենանք ինչպես էական մեծ աճ, այնպես էլ նոր ներդրողներ այս ոլորտում»,- ասաց Մկրտչյանը: