Խոշոր ավտովթար Երևանում. Ծարավ Աղբյուրի փողոցում բախվել են 2 Nissan-ները և Volkswagen Golf-ը
ОбществоՄայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի 34 ML 630 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Կ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 SQ 157 (վարորդ՝ 1984 թ. ծնված Ս. Հ.) եւ «Nissan Tiida» մակնիշի 35 DC 030 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ղ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ 2011 թ. ծնված Ս. եւ 2014 թ. ծնված Շ. Ս.-երը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետեւ Ս. եւ Շ. Ս.-երը տեղափոխվել են «Արաբկիր» ԲԿ:
Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1976 թ. ծնված Հ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: