Վարդենիսում հողին են հանձնել դիրքերում մահացած հայտնաբերված զինծառայողին
ОбществоԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր՝ մայիսի 20-ին, հուղարկավորել են Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 17-ին մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 34-ամյա Գրիշա Կարապետյանին: Նրան հողին են հանձնել Վարդենիսի գերեզմանատանը: Գրիշա Կարապետյանի հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՊՆ ներկայացուցիչներ եւ նրա ծառայակիցները:
Գրիշա Կարապետյանը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող է մահացել: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով: