Խուլիգանության մեղադրանքով երկու տարի հետախուզվողը հայտնաբերվել է
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 20-ին, Վորոնեժ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1978 թվականի ծնված Արթուր Շ.-ն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նա 2015 թվականի հուլիսի 24-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: