Սիմեոնեն երկուշաբթի կքննարկի իր ապագան Ատլետիկոյի ղեկավարության հետ
Спорт«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ առաջիկա երկուշաբթի օրը կքննարկի իր ապագան մադրիդյան ակումբի ղեկավարության հետ.
«Մենք միշտ ասում էինք, որ իմ ապագայի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ մրցաշրջանն ավարտվի:
Երկուշաբթի ես կհանդիպեմ ղեկավարներին, և մենք կքննարկենք, թե որն է լավագույն տարբերակն ակումբի և բոլորի համար»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Սիմեոնեն հավաստիացրել է, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու.
«6 տարվա ընթացքում մենք անհավանական բաների ենք հասել: Տեղափոխությունը նոր մարզադաշտ մեզ կստիպի գործել, այնպես որ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի»:
Հիշեցնենք՝ Իտալիայում տևական ժամանակ է՝ շշուկներ են պտտվում այն մասին, որ Սիմեոնեն կարող է գլխավորել «Ինտերը», որի կազմում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ: