Բունդեսլիգա. վերջին տուրի արդյունքները
СпортԳերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում կայացած խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Այնթրախտ»-«Լայպցիգ»` 2:2
Գոլերը` Վալյեխո (83) - Զաբիտցեր (25), Պոուլսեն (56)
«Բավարիա»-«Ֆրայբուրգ»` 4:1
Գոլերը` Ռոբեն (4), Վիդալ (73), Ռիբերի (90+1), Կիմիխ (90+4) - Պետերսեն (76)
«Բորուսիա» Դ.-«Վերդեր»` 4:3
Գոլերը` Ռոյս (32, 75, 11 մետրանոց), Օբամեյանգ (42, 90, 11 մետրանոց)
«Բորուսիա» Մ. - «Դարմշտադտ»` 2:2
Գոլերը` Ազար (50), Ռաֆայել (65) - Շիպլոկ (62), Հելեր (90)
«Համբուրգ»-«Վոլֆսբուրգ»` 2:1
Գոլերը` Կոստիչ (32), Վալդշմիդտ (88) - Կնոխե (23)
«Հերտա»-«Բայեր»` 2:6
Գոլերը` Վայզեր (71), Ալագի (86, 11 մետրանոց) - Չիչարիտո (5), Հավեց (31, 45+1), Կիսլինգ (64, 11 մետրանոց), Արանգիս (81, 11 մետրանոց), Պոհյանպալո (90)
«Ինգոլշտադտ»-«Շալկե»` 1:1
Գոլերը` Գրոս (41, 11 մետրանոց) - Աֆդիյայ (2)
«Քյոլն»-«Մայնց»` 2:0
Գոլերը` Հեկտոր (43), Օսակո (87)
«Հոֆենհայմ»-«Աուգսբուրգ»` 0:0
Այսպիսով, մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մյունխենի «Բավարիան»: Մյունխենյան ակումբը ժամկետից շուտ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականում «Լայպցիգն» է, լավագույն եռյակը եզրափակեց Դորտմունդի «Բորուսիան»:
Բունդեսլիգայից դուրս մնացին «Ինգոլշտադտը» և «Դարմշադտը»:
«Վոլֆսբուրգը», որը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը, անցումային հանդիպումներ կանցկացնի տեղը Բունդեսլիգայում պահպանելու համար:
Լուսանկարները` Gettyimages-ի