Գևորգ Ղազարյանի Մարիտիմուն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
СпортՊորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Ֆերեյրայի» հետ:
«Մարտիմուն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, այս խաղից հետո վաստակել է 50 միավոր և առաջնությունն ավարտել է 6-րդ տեղում:
Նշենք՝ այս ցուցանիշը թիմին իրավունք է տալիս մասնակցելու Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությանը:
Իսկ Գևորգ Ղազարյանը, որը դեռևս ապաքինվում է ստացած վնասվածքից, «Instagram»-ի իր էջում գրառում է կատարելով՝ շնորհավորելով իր թիմին և երկրպագուներին ԵԼ-ի ուղեգիրը նվաճելու կապակցությամբ.
«Մենք քրտնաջան աշխատեցինք մեր նպատակներին հասնելու և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: Շնորհավորում եմ մեր երկրպագուներին, ակումբի ամբողջ անձնակազմին, ինչպես նաև իմ թիմակիցներին»,- գրել է հայ ֆուտբոլիստը:
Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Մարտիմիուի» գլխավոր մարզիչ Դանիել Ռամուշին՝ անցկացրած մրցաշրջանի համար.
«Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզչին՝ այս հիանալի մրցաշրջանի համար: Մենք հիանալի աշխատանք ենք կատարել տղաներ»,- եզրափակել է իր խոսքը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: