Ժերար Պիկեն գերազանցել է արագությունը եւ տուգանվել
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Կատալոնիայի մայրաքաղաքում գերազանցել է թույլատրված ժամում 120 կմ արագությունը եւ տուգանվել է, հաղորդում է The Sun-ը:
Պիկեն վերադարձել է կատալոնական թիմի ընդհանուր կազմ եւ պատրաստվում է «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը, որը մայիսի 21-ին է:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Պիկեն ստամոքսի գրիպի պատճառով հոսպիտալացվել էր:
«Բարսելոնա» - «Էյբար» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Նույն ժամին «Ռեալը» կհյուրընկալվի «Մալագային» եւ 1 միավոր վաստակելու դեպքում էլ կդառնա չեմպիոն: