Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր: